Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Գտնվել է «Թուրքական քայլերգի» ձեռագիրը

Գտնվել է «Թուրքական քայլերգի» ձեռագիրը
26.09.2014 | 18:14

Բուդապեշտում հայտնաբերվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի №11 սոնատի ձեռագիր պարտիտուրան, որը կորած էր համարվում ավելի քան 200 տարի առաջ:
Փաստաթղթի 4 էջերը Սեչինի անվան ազգային գրադարանի գրադարանավարը պատահաբար հայտնաբերել է պահոցներից մեկում: Ձեռագրի 5-րդ էջը պահպանվում է Զալցբուրգում՝ Մոցարտի թանգարանում:
Սոնատ №11 լյա մաժորը, որի 3-րդ մասը հայտնի է որպես «Թուրքական քայլերգ», Մոցարտի ամենահայտնի ստեղծագործություններից է: Փորձագետներն արդեն հաստատել են, որ փաստաթուղթը պատկանում է կոմպոզիտորի գրչին:

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ